Հայ ուսանողները ակցիա են արել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի մասնակցությամբ միջոցառմանը․ նրանց ուժով հեռացրել են

Մոտ 50 հայ ուսանող ուրբաթ առավոտյան հավաքվել էր Անենբերգ սրահի մոտ՝ բողոքելու Հարավային Կալիֆորնիայի համալսարանի որոշման դեմ՝ ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Հասան Մուրատ Մերջանի մասնակցությամբ միջոցառում կազմակերպելու համար: 

Դահլիճում հայ ուսանողներից մեկը ոտքի է կանգնել՝ բարձրացնելով Հայաստանի դրոշը և պահանջել է դադարեցնել միջոցառումը։ Ոստիկանները նրան դուրս են ուղեկցել, իսկ մյուս ուսանողները սկսել են վանկարկել «Ամո՛թ USC-ին (Հս․ Կալիֆորնիայի համալսարան)» և «1915-ը կրկնվում է»։

Համալսարանի՝ միջոցառումը հյուրընկալելու որոշումը դժգոհություն էր առաջացրել դեռ օրեր առաջ: Երեքշաբթի օրը համալսարանի Հայ ուսանողների ասոցիացիան Instagram-ում հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Մերջանը «հայտնի է Հայոց ցեղասպանության ժխտման Թուրքիայի քաղաքականությունն ուղղակիորեն պաշտպանելու համար»:

«Արտաքին դիվանագիտության մեջ կամ համալսարանում ցեղասպանության քաղաքականությունը տեղ չունի»,- նշվում էր հրապարակման մեջ։

Ուսանողները որոշ ժամանակ փակել էին սրահի բոլոր մուտքերը, ինչի հետևանքով թուրք դիվանագետը չի կարողացել դուրս գալ այնտեղից, չնայած միջոցառումը ավարտված է եղել։

Ըստ համացանցում տարածված տեսանյութերի՝ համալսարանի անվտանգության աշխատակիցները ուժ կիրառելով հեռացրել են ուսանողներին ու բացել մուտքերը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն