Վագիֆ Խաչատուրյանի վերաբերյալ Բաքվում հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, գործն ուղարկվել է Բաքվի համապատասխան զինվորական դատարան։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազը։
Ըստ կեղծ մեղադրանքի՝ «Վագիֆ Խաչատրյանը, ՀՀ-ից եկած այլ մարդկանց հետ զինված միավորումներ կազմելով, Խոջալուում իբր խախտել է միջազգային մարդասիրական իրավունքը, ինչի հետևանքով 27 մարդ դիտավորությամբ սպանվել է, 21 մարդ ստացել է մարմնական տարբեր վնասվածքներ, 2 գյուղացի գերեվարվել է, 81 ընտանիք՝ ընդհանուր 340 մարդ, տեղափոխվել է մշտական բնակության վայրից, գյուղացիներին ընդհանուր առմամբ պատճառվել է 13.568.060 մանաթի, իսկ պետությանը՝ 130 800 մանաթի նյութական վնաս»։
Վագիֆ Խաչատրյանը Բաքու է տարվել Հակարիի կամրջից 2023թ․ հուլիսի 25-ին, երբ ցանկանում էր բուժման նպատակով Արցախից մեկնել Հայաստան։