Թուրքիան լայնամասշտաբ հակաահաբեկչական գործողություն է իրականացնում իր ողջ տարածքում |aysor.am|

aysor.am: Թուրքիայի անվտանգության ուժերը «հերոսներ» ծածկանունով հակաահաբեկչական լայնածավալ գործողություն են իրականացնում ողջ հանրապետությունում։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիքայան X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) իր էջում։

«Ժամը 08:30-ի դրությամբ Թուրքիայի ողջ տարածքում իրականացվել է 466 հակաահաբեկչական գործողություն, որում ներգրավվել է անվտանգության 13440 աշխատակից։ «Հերոսներ» գործողության շրջանակներում Մերսինում, Վանում, Շանլըուրֆայում, Մարդինում և Այդինում ձերբակալվել են ահաբեկչական կազմակերպությունների 12 անդամներ։ Դիարբեքիրում, Գազիանթեփում, Ստամբուլում, Բուրսայում, Բաթմանում, Դենիզլիում, Ադանայում, Կայսերիում, Անթալիայում, Կոնիայում, Իսպարտայում և Քոջաելիում իրականացված գործողությունների ընթացքում ձերբակալվել է առնվազն ահաբեկչության 55 կասկածյալ»,- գրել է Թուրքիայի ՆԳ նախարարը։

Գործողություններն իրականացվում են Անկարայում Թուրքիայի ՆԳՆ շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն