Եվրամիությունը Հայաստանի կողքին է տեղահանվածներին օգնելու հարցում. Ֆոն դեր Լայեն |1lurer.am|

1lurer.am: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենը X-ի (նախկին Twitter իր միկրոբլոգում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցին, նշել, որ Եվրամիությունը Հայաստանի կողքին է՝ ԼՂ-ից բռնի տեղահանվածներին օգնելու հարցում:

«Մենք ակտիվացրել ենք Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմը և մոբիլիզացրել 5,2 միլիոն եվրո արժողությամբ մարդասիրական օգնություն։ Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության հարցերով հանձնակատար Յանես Լենարչիչը ուրբաթ կժամանի Հայաստան՝ հետագա կարիքները գնահատելու համար»,- նշել է Ֆոն դեր Լայենը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև