Կարծում եմ՝ Հայաստանում մեծամասնությունը հասկանում է, որ ՀԱՊԿ-ի գործիքներն ու հայ-ռուսական գործընկերությունը այս պահին բացարձակապես անփոխարինելի են․ Պեսկով

Մոսկվան հերքում է Երևանի մեղադրանքները, թե երկկողմ գործընկերությունը և ՀԱՊԿ մեխանիզմները բավարար չեն Հայաստանի պաշտպանության համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք բացարձակապես համաձայն չենք Հայաստանի վարչապետ Փաշինյանի այն խոսքերի հետ, որ Հայաստանի որոշումը՝ միանալ Հռոմի ստատուտին, կապված է ՀԱՊԿ գործիքների «անբավարարությամբ» և հայ-ռուսական գործընկերությամբ՝ ապահովելու երկրի [Հայաստանի] անվտանգությունը։ Դա այդպես չէ։ Եվ ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, Հայաստանում մեծամասնությունը հասկանում է, որ ՀԱՊԿ-ի գործիքներն ու հայ-ռուսական գործընկերությունը այս պահին բացարձակապես անփոխարինելի են»,- ասել է Դմիտրի Պեսկովը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով