Շարունակվում են ռուսական կողմի հետեւողական ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցով։ Օգնություն հասնում է նրանց, ովքեր ինքնակամ լքել են տարածաշրջանը, ինչպես նաեւ բնակիչներին, որոնք որոշել են մնալ։
Սեպտեմբերի 20-ին ռուսական խաղաղապահների միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղում ձեռք բերված՝ մարտական գործողությունների դադարից հետո մեր խաղաղապահները ղարաբաղցիներին հասցրել են շուրջ 200տ հումանիտար բեռներ եւ վառելիքաքսանյութեր, կազմակերպել են սեպտեմբերի 25-ին վառելիքի լցակայանի պայթյունի հետեւանքով հարյուրավոր տուժածների բժշկական տարհանում, ուղեկցել են Հայաստան մեկնելու որոշում կայացրած ղարաբաղցիների ավտոշարասյուները։ Ռուս ռազմական բժիշկները շարունակում են աշխատանքը տարածաշրջանում։
Ղարաբաղի հայերին օգնություն է տրամադրվում տարբեր աղբյուրներով նաեւ Հայաստանի տարածքում, այդ թվում ռուսական կազմակերպություններով, հասարակական ակտիվիստների եւ հայրենակիցների միջոցով։
Հաշվի առնելով հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԳՆ ճեպազրույցի ժամանակ հնչեցրած մարդասիրական կարիքները՝ որոշում ենք մարդասիրական օգնության ծավալն ու անվանակարգը։ Այդպիսի աշխատանքը, գլխավորապես, ուղղված է առաջնահերթ կարիքների բավարարմանը։
Երեւանում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցիչները ջանքերի համակարգման համար ստեղծել են հատուկ շտաբ։ Միայն վերջին մի քանի օրերի ընթացքում դրա աշխատակիցները 3տ-ից ավելի մարդասիրական օգնություն են հասցրել Գորիս եւ 1,5տ՝ Կապան։ Սյունիքում գլխավոր հյուպատոսության բացման հարցով ՌԴ ԱԳՆ առաջադեմ խմբի դիվանագետներն աշխատում են սահմանային գոտում՝ շփման մեջ լինելով տեղական վարչակազմի հետ։