ԿԽՄԿ-ն վերջին օրերին օգնել է ԼՂ-ից տարհանել շուրջ 100 հիվանդ ու տարեց մարդու

Սեպտեմբերի 29-ից մինչ օրս ԿԽՄԿ աշխատակիցների օգնությամբ Լեռնային Ղարաբաղից տարհանվել է ավելի քան 100 տարեց, հիվանդ և հաշմանդամություն ունեցող անձ։ Այս մասին ասված է ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչության X-ի (նախկին Թվիթեր) միկրոբլոգում արված գրառման մեջ։

«Վերջին օրերին, երբ հազարավոր մարդիկ լքել են իրենց տները և ժամանել Հայաստան, մենք աշխատել ենք առավել խոցելի վիճակում մնացած մարդկանց գտնելու և օգնելու ուղղությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ:

Մենք հավաքել, ստուգել ենք նրանց մասին տեղեկությունները, ինչը հետագայում մեր թիմերին թույլ է տվել տեղում հայտնաբերել այդ մարդկանց և օգնել նրանց տարհանվել, եթե նրանք ցանկանան։

Սեպտեմբերի 29-ից մեր աջակցությամբ շուրջ 100 խոցելի անձ բարեհաջող տեղափոխվել է կենտրոնական հրապարակ, որտեղից վերջին հասանելի ավտոբուսներն ու շտապօգնության մեքենաները նրանց տեղափոխել են Հայաստան», – ասված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև