Ռուսաստանը չի հարգել իր պարտավորությունները, որոնք ստանձնել էր նոյեմբերի 9-ի համաձայնության շրջանակներում․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը չի հարգել իր պարտավորությունները, որոնք ստանձնել էր 2020 թվականի Նոյեմբերի 9-ի համաձայնության շրջանակներում։

Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան՝ պատասխանելով հարցին, թե որն էր ՌԴ-ի պատասխանատվությունը ստեղծված իրավիճակում։

«Ռուսաստանը պետք է ապահովեր, որ հնարավոր լիներ հարցերը լուծել քաղաքական ճանապարհով և լուծեր երկու երկրների միջև եղած խնդիրները։ Դա իր պարտավորությունն էր, որը չի կատարվել», – հավելեց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով