ԼՂ-ից ՀՀ ժամանածների թիվը չի փոփոխվել, հաշվառվածների թիվն աճել է |1lurer.am|

1lurer.am: ԼՂ-ից ՀՀ ժամանածների թիվը, վերջին տվյալների համաձայն, փոփոխության չի ենթարկվել: Հակարիի կամուրջը հատել է 100.625 անձ:

Փոփոխվել է հաշվառվածների թիվը, այն 95.711 է, այսինքն՝ բռնի տեղահանվածների ավելի քան 95 տոկոսը:

Հաշվառվածների մեջ մեծ թիվ են կազմում երեխաները՝ շուրջ 29 հազար: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Հայաստանի Հանրապետության տարբեր բուժհաստատություններում շարունակում է բուժում ստանալ 345 բուժառու. նրանք ԼՂ-ից ՀՀ էին տեղափոխվել օդային և ցամաքային ճանապարհներով: 

«Նրանցից 102-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, 37-ինը՝ ծայրահեղ ծանր: Վերակենդանացման բաժանմունքներում ունենք 9 երեխա»,- ասաց Նազելի Բաղդասարյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով