Սիլիկյան թաղամասի բնակիչների պնդմամբ իրենց տները քանդում են․ քաղաքապետարանից նշում են՝ շինություններն ապօրինի են |aysor.am|

aysor.am: Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի մի խումբ բնակիչներ ահազանգել են, որ վաղ առավոտից քաղաքապետարանից մարդիկ են եկել, բնակիչներին ասել՝ տան արժեքավոր իրերը հանեք, ու սկսել են քանդել տները։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում պարզաբանում է ներկայացրել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի և գերեզմանին հարակից տարածքում քանդվում է առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվությունների թվով 21 շինություն:

Նշված բոլոր շինություններն ապօրինի են և կառուցվել են վերջին ամսիների ընթացքում՝ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն