ԼՂ-ից նոր ժամանածներ չունենք. հաշվառմանը զուգահեռ կկատարվի նաև անձի նույնականացման գործընթաց |1lurer.am|

1lurer.am: ԼՂ-ից նոր ժամանածներ չունենք: Բռնի տեղահանվածների թիվը շարունակում է մնալ նույնը: Վերջին տվյալների համաձայն՝ Հակարիի կամուրջը հատել է 100 632 անձ: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը նաև տեղեկացրեց, որ հաշվառման գործընթացում որոշակի հստակեցում կա, և որ գործընթացին զուգահեռ կատարվում է նաև նույնականացում: 

«Շատ դեպքերում այն անձինք, որոնք մուտք են գործել Հայաստան, հաշվառման 1 գործընթաց անցել են Գորիսում, երկրորդը՝ իրենց կեցության վայրում:

Ունենք այնպիսի դեպքեր, երբ կեցության առաջնային վայր մեկնել են, հաշվառում են անցել, այնուհետև տեղափոխվել են այլ մարզ և կրկին հաշվառում են անցել: Սա որոշակիորեն կրկնակի տվյալներ է ստեղծել բազայում»,- ասաց նա և տեղեկացրեց, որ այս պահին հաշվառված և նույնականացված է շուրջ 98 հազար անձ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով