Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդները զրուցում են բնակչության հետ ու ԵՄ-ին զեկույց ներկայացնում |tert.am|

tert.am: Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության դիտորդները զրուցում են տեղի բնակչության հետ՝ ԵՄ-ին զեկուցելու, թե ինչպես է հակամարտությունն ազդում նրանց առօրյա կյանքի վրա: Այս մասին  հայտարարել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունն X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում:

«Մարդկանց անվտանգության պարեկության շրջանակներում ԵՄ առաքելության դիտորդները պարբերաբար զրուցում են տեղի բնակչության հետ, ինչպես օրինակ՝ Նավուր գյուղի հովվի հետ՝ ԵՄ-ին զեկուցելու, թե ինչպես է հակամարտությունն ազդում նրանց առօրյա կյանքի վրա»,-ասված է հայտարարությունում:

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունից հավելել են, որ իրենք նպաստում է հայ-ադրբեջանական սահմանին մոտ ապրող բնակչության անվտանգության ապահովմանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով