Ողջի գետը աղտոտելու վնասի նախնական հաշվարկն ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազություն

2019 թվականի հոկտեմբերի 17-ին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում տեղի ունեցած վթարի հետևանքով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից կատարված «համազարկային արտահոսքով Ողջի գետը կախյալ նյութերով աղտոտելու» վերաբերյալ վնասի նախնական հաշվարկն ուղարկվել է Սյունիքի մարզի դատախազություն:

Հիշեցնենք, որ Տեսչական մարմնի կողմից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում 2019 թվականի հոկտեմբերի 28-ից իրականացվող ստուգումներն ընթացքի մեջ են:

Ստուգումների ավարտից և արդյունքների ամփոփումից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև