2023-10-06-380f9bbe-f03d-434b-b209-82c86a2f3ad1.jpeg

Ճապոնիան 2 մլն դոլար դրամաշնորհ կհատկացնի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ճապոնիայի կառավարությունը որոշել է 2 մլն դոլարի չափով դրամաշնորհ հատկացնել, որն ուղղվելու է Լեռնային Ղարաբաղից փախստականներին օգնություն ցուցաբերելուն: Այս մասին ասվում է Ճապոնիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։

Նշվում է, որ այդ միջոցները կփոխանցվեն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով: Ճապոնիայի կառավարության դրամաշնորհը կօգտագործվի ոչ պարենային ապրանքների, դեղորայքի և ջրի պաշարների գնման համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն