Սիլիկյան թաղամասում քանդման աշխատանքներ իրականացնող տրակտորը վնասելու կասկածանքով երկու անձ է ձերբակալվել |factor.am|

factor.am: 2023 թվականի հոկտեմբերի 05-ին՝ ժամը 15:00-ին, Ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Սիլիկյան թաղամասի 9-րդ փողոցի հարակից տարածքում գտնվող անօրինական կառուցված շինությունների քնադման աշխատանքներն իրականացնելիս «JC13» մակնիշի տրակտորի վարորդը կովշով հարվածել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում գտնվող և քանդման աշխատանքներն իրականացնող տրակտորի շարժիչի ծածկին և վարորդի խցին՝ վնասելով տրակտորը: Բացի այդ, քանդման աշխատանքներն իրականացնող տրակտորի վրա նետվել են քարեր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։

Տարածքում հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների կողմից դեպքի վայրից Ոստիկանության բաժին է տարվել երկու քաղաքացի։

Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի (Ուրիշի գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել) հատկանիշներով (երկու դրվագ), նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից կայացվել է վերոնշյալ առերևույթ հանցավոր արարքները կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձանց ձերբակալելու որոշում։ Նախաքննությունը շարունակվում է։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն