Բաքվի վստահությունը Փարիզի նկատմամբ «այսօր զրոյական է»․ Ամիրբեկով |azatutyun.am|

azatutyun.am: «Ադրբեջանի վստահությունը Ֆրանսիայի նկատմամբ՝ որպես նույնիսկ պոտենցիալ միջնորդ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, այսօր զրոյական է», – ֆրանսիական FranceInter ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Ամիբերկովը որպես Փարիզի «կողմնակալության վերջին վառ ապացույց» նշել է Ֆրանսիայի՝ Հայաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու որոշումը։

«Ֆրանսիայի նման անխոհեմ քայլը ոչ միայն ոչնչացնում է նրա՝ որպես «խաղաղարար» անսանձ հավակնությունները, այլև տարածաշրջանը տանում է դեպի ռազմական առճակատման նոր վտանգավոր գիծ», – ասել է Ամիրբեկովը։

Օրերս Երևանում Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան հայտարարեց, որ Փարիզը համաձայն է Երևանի հետ կնքել ռազմատեխնիկայի տրամադրման վերաբերյալ պայմանագիր։

«Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը Հայաստանի հետ ապագա պայմանագրի կնքման համար, որը հնարավորություն կտա ռազմատեխնիկայի տրամադրումը Հայաստանին, որպեսզի ՀՀ-ն կարողանա իր պաշտպանությունը ապահովել, պարզ է, որ առայժմ չեմ կարող մանրամասնել այս հարցը», – ասել էր Ֆրանսիայի արտգործնախարարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն