Խոստացված 100-հազարական դրամները քիչ առաջ փոխանցվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր շուրջ 50 հազար քույրերին և եղբայրներին. Փաշինյան

Խոստացված 100-հազարական դրամները քիչ առաջ փոխանցվեցին ԼՂ-ից բռնի տեղահանված մեր շուրջ 50 հազար քույրերին և եղբայրներին, ովքեր տեղահանման պահին արդեն իսկ ունեցել են բանկային քարտեր: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեր մյուս քույրերին և եղբայրներին գումարները կփոխանցվեն նրանց քարտային հաշիվները նույնականացնելուն պես: Երեխաների գումարները կփոխանցվեն այն ժամանակ, երբ նրանց մայրիկները արդեն իսկ հայտարարված ձևով նրանց տվյալները կամրակցեն իրենց քարտային հաշիվներին:

Առաջին և երկրորդ խմբի հաշմանդամներին և 75-ից բարձր տարիքային խմբին գումարները կփոխանցվեն առձեռն՝ «Հայփոստի» միջոցով»,- ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք՝  Կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 8 մլրդ դրամ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված 80 000 շահառուների 100 000 դրամ միանվագ դրամական աջակցություն տրամադրելու համար:

ԱՍՀ նախարարությունը ներկայացրել է՝ ինչպես կարող են ԼՂ-ից տեղահանված անձինք ստանալ կառավարության կողմից հատկացվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն