2023-10-09-40836217-bd89-4cef-a5bb-ef1944a6dd4a.jpg

Շարունակում ենք ԼՂ-ում մնացած մարդկանց որոնումները, վերականգնել ենք 3 հոգու կապը ՀՀ-ում ընտանիքի հետ. ԿԽՄԿ

Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեից հայտնում են, որ իրենց թիմերը շարունակում են Լեռնային Ղարաբաղում մնացած մարդկանց որոնումները, այդ թվում՝ տարեցների, հիվանդների և հաշմանդամություն ունեցողների։

«Անցած օրերին մեր այցելությունների ընթացքում բաժանեցինք սննդի և հիգիենայի փաթեթներ։ Մեզ հաջողվեց նաև վերականգնել երեք հոգու ընտանեկան կապերը Հայաստանում իրենց հարազատների հետ», – գրված է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի X-ի էջում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն