Արթուր Չախոյանը հայտնել է, որ երեք անձ մահափորձ են իրականացրել իր դեմ․ քննարկման փուլում է վարույթ նախաձեռնելու հիմքերի առկայության հարցը

Քաղաքացի Արթուր Չախոյանը իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնել է, որ երեք անձ իր տան մուտքի մոտ մահափորձ են իրականացրել իր դեմ։ Մեկ այլ տեսանյութում երևում է, որ նա բռնել է այդ անձանցից մեկին ու դիմում է ոստիկանին, որ ձերբակալի նրան, որի մոտ նաև, իր խոսքով, դանակ է հայտնաբերել։

Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը Infocom-ի հարցին ի պատասխան հայտնեց, որ ոստիկանությունից ստացել են հանցագործության մասին հաղորդումը, այժմ քննարկման փուլում է վարույթ նախաձեռնելու հիմքերի առկայության հարցը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն