Ադրբեջանի ԱԽ քարտուղարը սպառնում է Հայաստանին |factor.am|

factor.am: Հայաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ հոդված է հրապարակել Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար, գեներալ-գնդապետ Ռամիլ Ուսուբովը։ Նա իր հոդվածում սպառնալից բառապաշար է օգտագործում ՝ պնդելով, թե «խաղաղության պայմանագրի կնքման համար բաց թողնված ամեն օրը Հայաստանին մոտեցնում է ավելի մեծ կորուստների»։

«Քաղաքական քաոսը, տնտեսական և սոցիալական անկումը, կոռումպացված պետական ​​ապարատը, ջախջախված բանակը և խայտառակ պարտությունը, վերջապես, քաղաքացիական կոնֆլիկտը, զանգվածային արտագաղթը և հայ ժողովրդի ողբերգություններն արտացոլող այլ նմանատիպ գործոններ, վկայում են այն մասին, որ Հայաստանն արդեն կանգնած է անդառնալի վերջնական փլուզման փուլում» – գրում է ադրբեջանցի պաշտոնյան։ Նա նաև նշում է, թե «խաղաղության պայմանագրի ստորագրումը, սահմանների սահմանազատումը այժմ ավելի անհրաժեշտ են Հայաստանին»։ Հայաստանի պետական համակարգի վերաբերյալ ադրբեջանցի  պաշտոնյայի գնահատականներն ուշագրավ են այնքանով, որ միջազգային տարբեր անկախ հաստատությունների  գնահատականներով Ադրբեջանն աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկն է։

Բաքուն 2020 թ-ից մինչ օրս կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու պատրվակով երկրի ցամաքային սահմանները փակ է պահում։ Ադրբեջանը ՀՀ-ին զիջում է նաև տնտեսական աճի ու սոցիալական ապահովության տարբեր ցուցանիշներով։ Խնդրահարույց են նաև  խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ Ուսուբովի դատողությունները, քանի որ Բաքուն է հրաժարվել հոկտեմբերի 5-ին Գրանադայում հանդիպումից։

 Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն