Լեռնային Ղարաբաղի հայաթափումը երբեք մեր պլանների մեջ չի մտել․ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ի սկզբանե Լեռնային Ղարաբաղի հայաթափման հետ կապված որևէ ծրագիր չեն ունեցել։ 

Փաշինյանն այս մասին հայտարարեց Կառավարության նիստի ժամանակ։

«Պետք է արձանագրեմ, որ մեր միջազգային բոլոր գործընկերներից ստացվող առաջին ազդակը այս իրադրության հետ կապված հետևյալն է՝ նրանք ասում են, որ զարմացած են, թե ինչպես կարող է այսպես պատահել, որ երեք օրում երկիր մտնի 100 հազար բռնի տեղահանված անձ և Կառավարությունը ի վիճակի լինի առնվազն նրանց կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքները հոգալ։

Մենք ի սկզբանե պլան չենք ունեցել, որովհետև Լեռնային Ղարաբաղի հայաթափումը երբեք մեր պլանների և մեր քաղաքական ցանկությունների՝ նույնիսկ ճգնաժամային կառավարման տրամաբանությամբ, չի մտել։ Նման խնդիր մեր օրակարգում չի եղել։ Ինչ-որ արվել է, գործնականում արվել է օրերի ընթացքում»,- ընդգծեց վարչապետը։

Վարչապետը շնորհակալություն հայտնեց հումանիտար կենտրոնի գործընկերներին, կառավարության անդամներին, բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, հասարակական կազմակերպություններին, կամավորներին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն