Լուվրը անվտանգության նկատառումներից ելնելով այսօր փակել է դռներն այցելուների համար |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Աշխարհի ամենահայտնի թանգարաններից մեկը` փարիզյան Լուվրը, որոշել է այսօր անվտանգության նկատառումներից ելնելով փակել դռներն այցելուների համար։ Այս մասին հայտնում է թանգարանի մամուլի ծառայությունը։

Հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ նախօրեին Ֆրանսիայում ահաբեկչական սպառնալիքի առավելագույն մակարդակ էր սահմանվել Արրաս քաղաքի դպրոցում տեղի ունեցած հարձակումից հետո, որի հետևանքով ուսուցիչ է մահացել։

«Սիրելի՛ այցելուներ, անվտանգության նկատառումներից ելնելով` Լուվրի թանգարանն այսօր` հոկտեմբերի 14-ին, չի աշխատելու», – ասվում է X սոցցանցում Լուվրի հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով