Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Հյուսիսային Մակեդոնիա

Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Հյուսիսային Մակեդոնիա: Թիմը կհանգրվանի Սկոպյեի Park and Spa հյուրանոցում: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: 

Հայաստանի հավաքականի կազմում Սկոպյե են մեկնել 21 ֆուտբոլիստներ: Լուկաս Սելարայանը և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, ըստ նախնական պայմանավորվածության, վերադարձել են իրենց ակումբներ: 

Հավաքականը հոկտեմբերի 16-ին կտեղափոխվի Ստրումիցա քաղաք, որտեղ հոկտեմբերի 17-ին կկայանա Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան ընկերական հանդիպումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter