Հայաստանը 50 հազար եվրո է հատկացրել Սլովենիային ջրհեղեղի հետևանքների դեմ պայքարելու համար |tert.am|

tert.am: Հայաստանի կառավարությունը 50 հազար եվրո Է հատկացրել Սլովենիային՝ ջրհեղեղի հետևանքների դեմ պայքարելու համար։

Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։

«Հայաստանի կառավարությունը հաստատել է Սլովենիայի նորագույն պատմության մեջ խոշորագույն տարերային աղետի՝ ջրհեղեղի հետևանքների դեմ պայքարի համար 50 հազար եվրոյի հատկացումը», – գրել է Բադալյանը:

Նրա խոսքով՝ որոշումը հաջորդել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցին Բլեդյան համաժողով և սլովենացի գործընկեր Տանյա Ֆայոնի հետ հանդիպումներին, որի ընթացքում ՀՀ-ն Սլովենիային օգնելու պատրաստակամություն է հայտնել:

Ավելի վաղ Սլովենիայի վարչապետ Ռոբերտ Գոլոբը ջրհեղեղից վնասը գնահատել էր 9,9 մլրդ եվրո:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն