2023-10-16-43d4e153-2b8a-46ec-a8db-0b2ad4c829fb.jpg

Վրաստանի նախագահը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Սահմանադրական դատարանի որոշումից հետո հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Տեղեկությունը հայտնում է Sputnik Վրաստանը։

 
«Ես ոչ մի տեղ չեմ գնում, հրաժարական չեմ տալիս։ Ես կլինեմ այնտեղ, որտեղ հիմա եմ և եղել եմ ամբողջ կյանքում, ինչի համար ես եկել եմ այստեղ, կանգնել եմ փողոցում՝ հանուն մեր եվրոպական և ժողովրդավարական ապագայի», – հայտարարել է Զուրաբիշվիլին ճեպազրույցի ժամանակ։
Վրաստանի Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 16-ին հաստատել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խախտել է երկրի գլխավոր օրենքը։ Վրաստանի նախագահը 2023 թվականի օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին և սեպտեմբերի 6-ին արտերկիր կատարած աշխատանքային այցերի ժամանակ ներկայացուցչական գործառույթներ է իրականացրել միջազգային հարաբերությունների ոլորտում՝ առանց Վրաստանի կառավարության համաձայնության, ինչով խախտել է Վրաստանի Սահմանադրության 52-րդ հոդվածը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն