Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ են անցկացնելու, այդ թվում՝ գրաված տարածքներում |azatutyun.am|

azatutyun.am: Հոկտեմբերի 22-25-ը Ադրբեջանի տարածքում թուրք-ադրբեջանական մարտավարական համատեղ զորավարժություններ են անցկացվելու նաև ավիացիայի մասնակցությամբ։ Զորավարժությունները տեղի են ունենալու մի քանի ուղղություններով ու վայրերում՝ այդ թվում Բաքվում, Նախիջևանում և Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ Թուրքիայի զինված ուժերի զինծառայողների խումբն ու ավիացիոն միջոցներն արդեն գտնվում են Ադրբեջանում՝ Թուրքիայի Հանրապետության 100-ամյակին նվիրված զորավարժություններին մասնակցելու նպատակով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն