Գազայի հատվածում հիվանդանոցին հասցված հարվածից հետո Հորդանանը չեղարկել է Բայդենի հետ նախատեսված քառակողմ հանդիպումը |azatutyun.am|

azatutyun.am: Գազայի հատվածում հիվանդանոցին հասցված հարվածից հետո, Հորդանանը չեղարկել է այսօր նախատեսված քառակողմ հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի մասնակցությամբ: Այդ մասին հաղորդել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի արտգործնախարար Այման Աս-Սաֆադիին:

Ավելի վաղ հանդիպմանը մասնակցելուց հրաժարվել է Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը, The Times of Israel-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ի նշան հիվանդանոցի ռմբակոծման դեմ բողոքի:

Բացի Բայդենից և Աբասից՝ գագաթնաժողովին մասնակցելու էին նաև Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին և Հորդանանի թագավոր Աբդալա երկրորդը:

Սպիտակ տունը հաստատել է Բայդենի Հորդանան այցի չեղարկումը:

Միացյալ Նահանգների նախագահն արդեն ուղևորվել է Մերձավոր Արևելք: Այսօր նա նախատեսում է Իսրայելում հանդիպել վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ և ցույց տալ Վաշինգտոնի աջակցությունը Թել Ավիվին «Համաս»-ի հարձակումից հետո:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով