Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն գնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետքերով»,- ռուսական ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայի բարձրաստիճան աղբյուրը։
«Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը մենք համարում ենք բացարձակ անպատասխանատու և սադրիչ, հատկապես Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ։ Մենք տեսնում ենք, թե ինչպես են փորձում Հայաստանը դարձնել «Ուկրաինա №3», եթե Մոլդովան համարենք «Ուկրաինա №2», իսկ Փաշինյանը թռիչքային կերպով գնում է Վլադիմիր Զելենսկու ճանապարհով»,- ասել է Մոսկվայի բարձաստիճան աղբյուրը։
Հիշեցնենք, որ երեկ Եվրախորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.
«ՌԴ խաղաղապահ զորախմբի անգործության պայմաններում ավելի քան 100 հազար հայեր մեկ շաբաթվա ընթացքում լքեցին Լեռնային Ղարաբաղի իրենց տներն ու բնօրրանը, ևս քսան հազարը ԼՂ-ից ստիպված էին եղել հեռանալ 44-օրյա պատերազմից անմիջապես հետո, մի մասն էլ 2022-ի դեկտեմբերից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման պատճառով ԼՂ վերադառնալու հնարավորություն չէր ունեցել։Եվ այսօր ոմանք ձև են անում, թե չեն հասկանում՝ ինչու ԼՂ հայերը զանգվածաբար լքեցին իրենց տները։ Նման հարցադրումն ինքնին ցինիզմի է նման, որովհետև պատասխանն ավելի քան պարզ է․ Ադրբեջանը հստակ և աներկբա ի ցույց էր դրել հայերի կյանքը ԼՂ-ում անհնար դարձնելու իր որոշումը։
Այն ժամանակ, երբ հարյուր հազար հայերը Լեռնային Ղարաբաղից փախչում էին ՀՀ, անվտանգային ոլորտի մեր դաշնակիցները մեզ ոչ միայն չէին օգնում, այլեւ Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում»։