Զապորոժիեում հրթիռն ընկել է բնակելի շենքի վրա. կա 2 զոհ |hetq.am|

hetq.am: ՌԴ զինված ուժերի կողմից Ուկրաինայի Զապորոժիե քաղաքի հրթիռակոծության հետևանքով ավերվել է հինգհարկանի բնակելի շենքի երկու շքամուտք։ Այդ մասին հայտարարել է Զապորոժիեի քաղաքային խորհրդի քարտուղար Անատոլի Կուրտևը։ Երկու մարդ զոհվել է։

Կուրտևի տվյալաներով՝ ևս 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, շենքի 4 բնակիչ էլ համարվում է անհետ կորած։ Զապորոժիեի մարզային խորհրդի ղեկավար Յուրի Մալաշկոն ևս հայտնել է 3 վիրավորի և 2 զոհի մասին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Զապորոժիեի բնակելի շենքին հարվածն անվանել է «ռուսական տեռորի» դրսևորում։ Նա իր խոսքում շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, «ովքեր անտարբեր չեն մնում և օգնում են մեզ հաղթահարել այն»։ 

Զելենսկին ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և մտերիմներին ու ընդգծել, որ «ռուսական տեռորը պետք է պարտվի»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն