ԵՄ ԱԳ նախարարները հոկտեմբերի 23–ին կքննարկեն ՀՀ–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 23–ին կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Տեղեկությունը հայտնում է ԵՄ խորհրդի մամլո ծառայությունը։

Նշվում է, որ ԵՄ դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելի նախագահությամբ արտգործնախարարների խորհրդի նիստը նախատեսված է հոկտեմբերի 23–ին, ժամը 8: 30–ին Լյուքսեմբուրգում։
 
«Կարծիքներ կփոխանակեն Հայաստանին և Ադրբեջանին վերաբերող իրադարձությունների վերաբերյալ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Արտաքին գործերի խորհրդի պաշտոնական նիստի ավարտին ԵՄ նախարարները կմասնակցեն ԵՄ–Կենտրոնական Ասիա 19–րդ նախարարական հանդիպմանը՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի մասնակցությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով