2023-10-18-96c1f7b6-b6a2-4670-b28c-69a56675b4c8.jpg

Լիտվայի վարչապետ Շիմոնիտեն կհանդիպի ՀՀ վարչապետի, նախագահի հետ և կայցելի Ծիծեռնակաբերդ ու «Թումո»

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն հոկտեմբերի 18-ի ուշ երեկոյան աշխատանքային այցով կժամանի Հայաստան:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, հոկտեմբերի 19-ին տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ինգրիդա Շիմոնիտեի առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմերով:

Ըստ աղբյուրի՝ նախատեսված է Լիտվայի վարչապետի հանդիպումը նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ:

Վարչապետ Շիմոնիտեն կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն