Թուրքիան 150 տոկոսով ավելացնում է 2024 թ-ի պաշտպանական բյուջեն |factor.am|

factor.am: Թուրքիան ավելի քան 40 միլիարդ դոլար կհատկացնի 2024-ի պաշտպանական ծախսերի համար, ինչը 150 տոկոսով ավելին է այս տարվա բյուջեից, գրում է Reuters-ը:

2023 թվականին Թուրքիան պաշտպանության և անվտանգության համար հատկացրել էր շուրջ 16 միլիարդ դոլար։ Երեքշաբթի Թուրքիայի խորհրդարանը քվեարկել էր մանդատը երկարաձգելու օգտին, որը թույլ է տալիս Թուրքիայի անվտանգության ուժերին անդրսահմանային գործողություններ իրականացնել Սիրիայում և Իրաքում ևս երկու տարով:

Կայացած լսումների ժամանակ փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը նաև ասել է, որ կառավարությունը նպատակ ունի գրեթե կրկնապատկել պաշտպանական արդյունաբերության արտահանումը մինչև 11 միլիարդ դոլարի՝ ներկայիս 6 միլիարդ դոլարի դիմաց։ 

Թուրքիան վերջին տարիներին միլիարդավոր դոլարներ է ներդնում իր պաշտպանական արդյունաբերության մեջ, քանի որ բախվում է տարբեր խնդիրների։ Անկարան գնումների հարցում դժվարություններ ունեցավ այն բանից հետո, երբ ԱՄՆ վարչակազմը Թուրքիային բացառեց F-35-երի համատեղ ծրագրից 2017 թվականին Անկարայի կողմից ռուսական S-400 հրթիռային համակարգեր գնելու պատճառով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն