ԵՄ ԱԳ նախարարները հաջորդ շաբաթ կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը |factor.am|

factor.am: Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները հաջորդ շաբաթ կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, հայտնում է ԵՄ Խորհրդի մամլո ծառայությունը։

Նշվում է, որ քննարկումները կղեկավարի ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը։

«ԱԳ նախարարների խորհուրդը քննարկում կանցկացնի Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի վերաբերյալ՝ կենտրոնանալով անվտանգության պարտավորությունների վրա, մտքեր կփոխանակի Հայաստանի և Ադրբեջանի հետ կապված զարգացումների շուրջ»,- ասվում է հայտարարության մեջ։

Նախարարները կքննարկեն նաև Իսրայելում և տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումներից և Գազայում ծավալվող իրադարձություններից հետո:

Տեղեկացվում է նաև, որ խորհրդի նիստի ավարտին նախարարները կմասնակցեն ԵՄ-Կենտրոնական Ասիա 19-րդ նախարարական հանդիպմանը՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի մասնակցությամբ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև