Տպավորված եմ խնամքի որակով և բուժվող վետերանների վճռականությամբ. Ֆրանսիայի դեսպանն այցելել է Զինվորի տուն |news.am|

news.am: Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դեկոտինին այսօր այցելել է Զինվորի տուն: Այս մասին նա տեղեկացրել է X-ի իր էջում:

«Այցելություն՝ Երևանի Զինվորի տուն, որտեղ ընդունում են պատերազմի հայ վիրավորներին և առաջարկում նրանց բժշկական, հոգեբուժական և սոցիալական աջակցություն: Ես տպավորված եմ խնամքի որակով, խնամողների նվիրվածությամբ և այս վետերանների վճռականությամբ»,- նշել է դեսպանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն