Թուրքիայի F-16 ինքնաթիռները ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու համատեղ զորավարժություններին |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռները ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը։

Աղբյուրի համաձայն՝ ցամաքային և հրթիռահրետանային ուժերի ստորաբաժանումների, ինչպես նաև ավիացիայի մասնակցությամբ վարժանքները նախատեսված են հաջորդ շաբաթ։ Համատեղ զորավարժություններում, ինչպես նշվում է հաղորդագրությունում, «հիմնական շեշտը դրվելու է զորքերի փոխգործակցության մարտական համակարգման, հրամանատարության և հսկողության կատարելագործման, փորձի փոխանակման և անձնակազմի պրոֆեսիոնալիզմի բարձրացման վրա»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն