Երևանն ստացել է ադրբեջանական կողմի առաջարկները խաղաղության պայմանագրի մասին, նորը չի ուղարկել դեռ. Վահան Կոստանյան |azatutyun.am|

azatutyun.am: «Գրանադայի հայտարարությունում հայտարարվել են այն ուղենիշները, որոնք ըստ մեզ՝ պետք է տեղ գտնեն խաղաղության պայմանագրում կամ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրում, և այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են», – այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

Նա հայտնեց, որ Երևանն ստացել է ադրբեջանական կողմի առաջարկները։

«Մեր կողմից նոր գրավոր առաջարկ դեռևս չի ներկայացվել, քննարկումների մեջ ենք, պատասխան փաթեթը պատրաստելիս սպասում ենք, որ Գրանադայի հայտարարության շուրջ ադրբեջանական կողմը հանրային կերպով կդիրքավորվի և կբարձրացնի՝ արդյոք իրենց համար ընդունելի են այդ ուղենիշները», – նշեց ԱԳ նախարարի տեղակալը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն