2023-10-20-b6cc1e1e-54bb-4ee6-ace0-75870b1320d0.jpeg

Դավթաշենի կամրջից դեպի Կոմիտասի պողոտա ուղղությամբ երթևեկությունը ժամանակավորապես կազմակերպվելու է հանդիպակաց երթևեկելի գոտով

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 20-ին` ժամը 23:00-ից, իրականացվելու են Դավթաշենի կամրջի միջին նորոգման աշխատանքներ, ինչով պայմանավորված՝ Դավթաշեն վարչական շրջանից դեպի Կոմիտասի պողոտա՝ կամրջի հատվածում երթևեկությունը կազմակերպվելու է հանդիպակաց հոսքի ուղղությամբ առանձնացված մեկ երթևեկելի գոտով:

Շինարարական աշխատանքների ընթացքում հասարակական տրանսպորտի երթուղիների ուղեգծերի փոփոխություններ չեն նախատեսվում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն