2023-10-21-4f5b8e12-030f-4e93-9c0d-0a0be229d0ef.jpeg

Օգնություն տեղափոխող բեռնատարները սկսել են Գազայի հատված անցնել «Ռաֆահ» անցակետով |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Եգիպտոսի և Գազայի սահմանին գտնվող «Ռաֆահ» անցակետը բացվել է տեղի բնակիչներին մարդասիրական օգնություն հասցնելու համար։ Տեղեկությունը հայտնում է «Al Arabiya» հեռուստաալիքը։

Նշվում է, որ մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին բեռնատարներն արդեն անցել են այդ անցակետով։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հումանիտար օգնություն տեղափոխող մոտ 200 բեռնատար է կուտակվել Եգիպտոսի և Գազայի հատվածի սահմանին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն