2023-10-23-8e10377f-9eff-473d-bfd2-8428d4ef94ae.jpeg

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերականորեն կայուն է. Արման Սարգսյան |armenpress.am|

armenpress.am: Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:

«Սահմանին իրավիճակն այս պահին հարաբերականորեն կայուն է»,-ասաց փոխնախարարը:

Իսկ ինչ վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի Ֆրանսիա կատարած այցին՝ Սարգսյանը վստահեցրեց, որ Պաշտպանության նախարարի այցի շրջանակներում քննարկումների արդյունքների վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն կտրամադրեն:

Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուի հրավերով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն