Արցախցիները Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպում են պահանջում՝ խնդրելու հումանիտար ապաստան |aysor.am|

aysor.am: Մի խումբ արցախցիներ հավաքվել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան առջև՝ պահանջելով դեսպանի հետ հանդիպում։

Լրագրողների հետ զրույցում նրանք ասացին, որ Ֆրանսիայի Հանրապետությունից հումանիտար ապաստան են խնդրում։  

Դեռևս 2020թ.-ին տեղահանված արցախցիներից մեկն ասաց, որ իրենք էլի են եղել դեսպանատան առաջ, հանդիպել դեսպանին։ «Մեզ վստահեցրել են, որ Արցախի հարցը ռազմական լուծում չի ունենալու, չունի, և հիմա, թեկուզ ասում են Արցախի հարցը փակված չէ, բայց ստացվում է, որ լուծվել է ռազմական ճանապարհով», – ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Նա նշեց, որ մեծ թվով արցախցիների արտագաղթ է սկսվել, հիմնականում՝ ՌԴ։

Արցախ վերադառնալու համար ռուսների վրա հույս դնել, ասաց, որ չեն կարող, տեսել են արդյունքը, միջազգային խաղաղարար ուժերի տեղակայումն էլ, ըստ նրա, արդեն բանակցային հարց է։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն