azatutyun.am: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հոկտեմբերի 23-ին ժամանել է Ադրբեջան: Այդ մասին հաղորդել է Թուրքիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Նախարար Գյուլերը ժամանել է Ադրբեջան՝ ադրբեջանա-թուրքական համատեղ մարտավարական «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք – 2023» զորավարժությունների ընթացքին հետևելու և երկկողմ հանդիպումներ անցկացնելու նպատակով», – ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։