Շղթայական ավտովթար՝ ԱՄՆ-ում․ կամրջի վրա բախվել է 158 ավտոմեքենա |tert.am|

tert.am: Առնվազն 7 մարդ է զոհվել, 25-ը՝ վիրավորվել ԱՄՆ-ում տեղի ունեցած զանգվածային ավտովթարի հետևանքով:

Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

Նշվում է, որ Լուիզիանա նահանգի Նոր Օռլեանից ոչ հեռու` կամրջի վրա, բախվել է 158 ավտոմեքենա, բախման արդյունքում որոշ ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել։

Փրկարար ծառայությունները շարունակում են որոնողական աշխատանքները, արգելափակված մեքենաներում դեռ կարող են մարդիկ լինել:

Նշվում է, որ զանգվածային վթարի պատճառ է դարձել ուժեղ մառախուղը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն