ԱԳ փոխնախարարը հունգարական կողմին ներկայացրել է Ադրբեջանի քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը

Փոխարտգորնախարար Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հունգարիայի վարչապետի աշխատակազմի փոխնախարար Միկլոշ Պանիի և «‎Hungary Helps» ծրագրի հարցերով պետքարտուղար Տրիստան Ազբեյի գլխավորած պատվիրակությանը։

ԱԳ նախարարի տեղակալը հունգարական կողմին ներկայացրել է Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը, անդրադարձել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականներին աջակցության ցուցաբերման ուղղությամբ պետության կողմից գործադրվող ջանքերին, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքներին, ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նրանք քննարկել են նաև երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն