ԱՄՆ-ից F-16-եր են ժամանել Մերձավոր Արևելք |factor.am|

factor.am: ԱՄՆ Պաշտպանության նախարարության խոսնակ, բրիգադային գեներալ Պատրիկ Ռայդերը հայտնել է, որ Ազգային գվարդիայի 119-րդ կործանիչների ավիաջոկատը ժամանել է Մերձավոր Արևելքի տարածաշրջան։ Էսկադրիլիան բաղկացած է F-16 կործանիչներից, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Պենտագոնը, սակայն, չի հայտնել, թե կոնկրետ որտեղ է այն տեղակայվելու: Ռայդերի խոսքով՝ փոխանցումն իրականացվել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի շահերին սպառնացող վտանգների զգալի աճի ֆոնին:

«Մենք մոտ ապագայում տարածաշրջանում ԱՄՆ-ի ուժերի և անձնակազմի դեմ ավելի զգալի էսկալացիայի հավանականություն ենք տեսնում, որը գալիս է Իրանի վստահված անձանցից և, ի վերջո, հենց Իրանից»,- Ռայդերի խոսքերն է մեջբերում Associated Press-ը:

Պենտագոնի խոսնակը հիշեցրել է, որ վերջին շրջանում Իրաքում և Սիրիայում ԱՄՆ օբյեկտների և զինվորականների վրա առնվազն 13 հարձակում է տեղի ունեցել։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը չի հապաղի վճռական գործողությունների դիմելու հարցում, եթե անհրաժեշտ լինի տարածաշրջանում իր ուժերն ու շահերը պաշտպանելու համար։

Ավելի մանրամասն` factor.am-ում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն