«Զանգեզուրի միջանցքը» կորցրել է իր գրավչությունը Ադրբեջանի համար․ Հիքմեթ Հաջիև

Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Ադրբեջանը մտադիր չէ գրավել Սյունիքը, այն բանից հետո, երբ երկու կողմերը չկարողացան համաձայնության գալ «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ: 

Նախագիծը, նրա խոսքով, կորցրել է իր գրավչությունը Ադրբեջանի համար․ «Փոխարենը մենք կարող ենք դա անել Իրանի հետ»:

«Նախագիծը դեռ սեղանին է, բայց հայկական կողմից կպահանջվի ցույց տալ, որ իրոք հետաքրքրված են դրանով», – «Politiсo»-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով