Ֆրանսիայի մշակույթի նախարարն այցի շրջանակում կհանդիպի ՀՀ վարչապետին, ԿԳՄՍ նախարարին, կայցելի Ծիծեռնակաբերդ

Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալաքը հոկտեմբերի 26-ից 27-ը կայցելի Հայաստան՝ վերահաստատելու բարեկամական կապերի ամրությունը և էլ ավելի ամրապնդելու Ֆրանսիան ու Հայաստանը միավորող պատմական մշակութային կապերը։

Ինչպես  տեղեկացրին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից, Ֆրանսիայի մշակութային գործիչներից, արվեստագետներից և պատգամավորներից կազմված պատվիրակության ուղեկցությամբ նախարարը կայցելի Հայաստանի մի շարք խոշոր մշակութային վայրեր և հաստատություններ։

Ըստ աղբյուրի՝ նախարար Աբդուլ Մալակը կհանդիպի Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին: Նա նաև հանդիպումներ կունենա մշակութային հաստատությունների տնօրենների, մի շարք մշակութային գործիչների և կազմակերպությունների հետ, որոնք նպաստում են հայկական մշակույթի զարգացմանը և տարածմանը:

Նշվում է, որ այցը առիթ է զարգացնելու Ֆրանսիայի և Հայաստանի միջև մշակութային համագործակցությունը, ինչպես նաև երկու նախարարների համար հայտարարելու նոր համագործակցությունների մասին, մասնավորապես. կինոյի և մշակութային ժառանգության ոլորտներում:

Հոկտեմբերի 26-ին, Ֆրանսիայի մշակույթի նախարարը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում:

Դեսպանության տեղեկացմամբ՝ Ռիմա Աբդուլ Մալաք ուղեկցող պատվիրակության կազմում են՝

Տիկին Անն-Լորանս Պետել, պատգամավոր, ԱԺ բարեկամական խմբի նախագահ,

Տիկին Անն Ժընըտե, պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան ԱԺ բարեկամական խմբի անդամ,

Տիկին Լորանս Ֆարան, Եվրախորհրդարանի պատգամավոր,

Պարոն Ժորժ Կեպենեկյան․ Լիոնի նախկին քաղաքապետ,

Տիկին Լորանս դե Կար, Լուվրի թանգարանի նախագահ-տնօրեն,

Պարոն Վալերի Ֆրելանդ, ALIPH ասոցիացիայի գործադիր տնօրեն, 

Պարոն Անդրե Մանուկյան, հեղինակ-կոմպոզիտոր, դաշնակահար,

Պարոն Սիմոն Աբգարյան, դերասան, ռեժիսոր,

Տիկին Մաշա Ղարիբյան, դաշնակահար, հեղինակ, կոմպոզիտոր,

Պարոն Գիյոմ Սիկար, Preljocaj ընկերություն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով