Հրաձգություն ԱՄՆ Լյուիսթոն քաղաքում․ կա առնվազն 22 զոհ և 60 վիրավոր |tert.am|

tert.am: ԱՄՆ-ի Մեն նահանգի Լյուիսթոն քաղաքում տղամարդը կրակ է բացել երեք տարբեր կետերում, այդ թվում՝ առևտրի կենտրոնում ու բարում։ Վերջին տվյալներով կա առնվազն 22 զոհ և 60 վիրավոր։ Նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Մայքլ Սաուշակը հայտնել է, որ զոհերի ճշգրիտ թիվը դեռ հայտնի չէ։

Իրավապահներն արդեն պարզել են հանցագործի ինքնությունը, սակայն նա դեռ ազատության մեջ է, հայտնել է տեղի ոստիկանությունը։ Միևնույն ժամանակ ոստիկանությունը դեռ պատրաստ չէ նրան կասկածյալ համարել։

ABC News-ի տվյալներով՝ զանգվածային սպանություններ իրականացրած անձը Ռոբերտ Քարդն է, ով նախկինում ծառայել է բանակում և աշխատել որպես հրազենի հրահանգիչ։ Նա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ և այս ամառ երկու շաբաթ անցկացրել է հոգեբուժարանում այն բանից հետո, երբ իբր խոստացել էր հրաձգություն կազմակերպել Ազգային գվարդիայի հաստատությունում։

Տեղի ունեցածը ոստիկանությունն ահաբեկչություն է համարում։ ԱՄՆ Նախագահ Ջո Բայդեն, ում արդեն տեղեկացրել են տեղի ունեցածի մասին, նահանգին օգնություն է առաջարկել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն