ՀՀ կառավարության որոշմամբ Արցախից բռնի տեղահանվածները վերցվել են ժամանակավոր պաշտպանության տակ և ճանաչվել են փախստական

Կառավարությունը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը:

Ժամանակավոր պաշտպանության տակ են վերցվել՝

  • ԼՂ բնակչության ռեգիստրի հաշվառումներով անցնող անձանց,
  • Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող այն անձանց, որոնց վերջին հաշվառման հասցեն եղել է Լեռնային Ղարաբաղում,
  • այն անձանց, որոնք չեն ունեցել հաշվառում Լեռնային Ղարաբաղի բնակչության ռեգիստրում, սակայն բնակվել են Լեռնային Ղարաբաղում և 2023 թվականի սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվելուց հետո հաշվառվել են ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից։

Նշված ժամանակավոր պաշտպանության տակ վերցված անձիք «Փախստականի և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի ուժով ճանաչվում են փախստական:

Որոշմամբ սահմանվել է, որ որ ժամանակավոր պաշտպանությունը տրվում է մեկ տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։ Ժամկետի հաշվարկն սկսվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից։

Օտարերկրյա պետություններում գտնվող և ժամանակավոր պաշտպանության վերցված փախստականների փաստաթղթավորումն կիրականացվի ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության միջոցով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով