Փաշինյանը հուսով է, որ առաջիկա ամիսներին հաջողությամբ կավարտվեն «խաղաղության պայմանագրի» աշխատանքները |civilnet.am|

civilnet.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ առաջիկա ամիսներին հաջողությամբ կավարտվեն «խաղաղության պայմանագրի» շուրջ աշխատանքները։

«Մենք հիմա աշխատում ենք Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի նախագծի վրա և հույս ունեմ՝ այս գործընթացը հաջողությամբ կավարտվի մոտակա ամիսներին»,- հոկտեմբերի 26-ին Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին իր ելույթում ասել է Փաշինյանը։

Նա նաև ներկայացրել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծն ու դրա սկզբունքները:

«Մեր կառավարությունը մշակել և ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես խաղաղության օրակարգի կարևոր մի մաս։ Այդ նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի միջև կոմունիկացիաների զարգացումն է՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր կառուցելու և գործարկելու միջոցով»,- նշել է նա։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ առաջիկայում Հայաստանն այս նախագիծը նաև պաշտոնապես կներկայացնի տարածաշրջանի երկրների կառավարություններին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն