ԱԳ նախարարի տեղակալը Լատվիայի ԱԳՆ փոխպետքարտուղարին ներկայացրել է Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված իրավիճակը

Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի ԱԳՆ փոխպետքարտուղար Անջեյս Վիլումսոնսին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցերի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության շուրջ:

Ինչպես տեղեկանում ենք ԱԳ նախարարությունից,  նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը լատվիական կողմին ներկայացրել է Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակը, անդրադարձել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականներին աջակցության ցուցաբերման ուղղությամբ պետության կողմից գործադրվող ջանքերին, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ տարվող աշխատանքներին: Այս համատեքստում Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Լատվիայի կառավարության՝ Հայաստանին աջակցություն ցուցաբերելու որոշման համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով